Լրահոս

21.06.2011 10:45


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում տեղի են ունեցել հրդեհներ: Մասնավորապես հունիսի 20-ին հրդեհների հետեւանքով Երևան քաղաքի «Հրազդան»  մարզադաշտի հարակից տարածքում այրվել է 3000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի հեռուստաաշտարակի հարակից տարածքում՝1500 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Հուսո ավանի հարակից տարածքում՝4 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Գագարինի փողոցի վերջնամասում՝ 1000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Թումանյանի անվան այգու հարակից տարածքում՝3500 ք.մ. խոտածածկ տարածք,

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝2 հա խոտածածկ տարածք և 12 պտղատու ծառ, Երևան քաղաքի «Էրեբունի» օդանավակայանի հարակից տարածքում՝2 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 87 շենքի հարակից տարածքում՝ 5000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ փակուղու վերջնամասում՝2000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող «Երևան» ՋԷԿ-ի հարակից տարածքում՝ 1 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29 շենքի հարակից տարածքում՝1500 ք.մ. խոտածածկ տարածք, Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 10 տան հարա­կից տարածքում՝200 ք.մ. խոտածածկ տարածք: Բոլոր նշված դեպքերում հրշեջների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

Այս խորագրի վերջին նյութերը