Լրահոս

21.06.2011 10:23


Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարակը հիվանդ է քաղցկեղով

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարակը հիվանդ է քաղցկեղով

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարակի փաստաբանը հայտարարել է, որ Մուբարակը հիվանդ է քաղցկեղով։ Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Մուբարակն ուռուցքաբանական հիվանդությամբ  չի տառապում, և նրա առողջական վիճակն այժմ կայուն է։

Մայիսի վերջին Եգիպտոսի գերագույն դատախազությունը հայտարարել էր երկրի նախկին նախագահի՝ բանտից Շարմ էլ Շեյխի հիվանդանոց տեղափոխելու հնարավորության մասին առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Գերագույն դատախազության նման որոշման համար պատրվակ էր հանդիսացել բժիշկների մի խմբի զեկույցը, որը հիվանդանոցում հետազոտել էր Մուբարակին։

Վերջին օրերին եգիպտական ԶԼՄ–ում լուրեր էին տարածվել, որ երկրի նախկին նախագահի առողջական վիճակը կտրուկ վատացել է։

Այս խորագրի վերջին նյութերը