Մանկապարտեզների տնօրեններին հայտարարվել է խիստ նկատողություն
Երևանի քաղաքապետի 10.05.2011 թ. N 216-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 2009-2010թթ. ֆինանսատնտեսական գործունեության, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման, կրթադաստիարակչական աշխատանքների, ինչպես նաև վարչամանկավարժական փաստաթղթերի վիճակի ուսումնասիրության նպատակով մայիսի 18-ից հունիսի 10-ը ուսումնասիրություններ է կատարել Էրեբունի վարչական շրջանի թ. 71, Նոր Նորք վարչական շրջանի թ. 120, Շենգավիթ վարչական շրջանի թթ. 134, 143 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Ուսումնասիրությունների ընթացքում աշխատանքային խմբի կողմից արձանագրված խախտումների և թերությունների արդյունքում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նշված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ Նելլի Ղազարյանին, Անահիտ Քերբյանին, Մելանյա Բարբարյանին և Մարինե Հարությունյանին հայտարարել խիստ նկատողություն։
Մանկապարտեզների տնօրեններին հայտարարվել է խիստ նկատողություն
Երևանի քաղաքապետի 10.05.2011 թ. N 216-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 2009-2010թթ. ֆինանսատնտեսական գործունեության, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման, կրթադաստիարակչական աշխատանքների, ինչպես նաև վարչամանկավարժական փաստաթղթերի վիճակի ուսումնասիրության նպատակով մայիսի 18-ից հունիսի 10-ը ուսումնասիրություններ է կատարել Էրեբունի վարչական շրջանի թ. 71, Նոր Նորք վարչական շրջանի թ. 120, Շենգավիթ վարչական շրջանի թթ. 134, 143 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Ուսումնասիրությունների ընթացքում աշխատանքային խմբի կողմից արձանագրված խախտումների և թերությունների արդյունքում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նշված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ Նելլի Ղազարյանին, Անահիտ Քերբյանին, Մելանյա Բարբարյանին և Մարինե Հարությունյանին հայտարարել խիստ նկատողություն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն