Լրահոս

21.06.2011 10:08


Հայկական կողմը հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին

Հայկական կողմը հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին

Երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի  հարցով ենթահանձնաժողովի նիստը, որին մասնակցելուց հայկական կողմը հրաժարվել է։

Հիշեցնենք, որ, օգտվելով այն հանգամանքից, որ ԵԽԽՎ ներկա նախագահն ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուն է, ադրբեջանական կողմը, չնայած  հայկական պատվիրակության դիմադրությանը, կարողացավ վերականգնել ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները։

Բանն այն է, որ թուրք–ադրբեջանական տանդեմն անընդհատ փորձում է ԼՂ հակամարտության հարցի կարգավորումը Մինսկի խմբի ձևաչափից տեղափոխել  այլ ձևաչափ, իսկ հայկական կողմը բանակցությունների ընթացքը չխաթարելու համար դեմ է դրան։

Այս խորագրի վերջին նյութերը