Լրահոս

21.06.2011 09:59


ԵՄ–ը կընդլայնի պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ

ԵՄ–ը կընդլայնի պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները երկրի նախագահ Բաշար ալ–Ասադի դիրքորոշման հետևանքով։

«ՌԲԿ»–ն փոխանցում է, որ համապատասխան հայտարարությունը տարածվել է Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵՄ երկրների արտգործնախարարների նիստից հետո։

«Մենք պատրաստվում ենք ընդլայնել մեր սահմանափակող միջոցները և ամենավճռորոշ կերպով քննադատում ենք երկրում շարունակվող ճնշումները»,–ասել է Ք. Էշթոնը։

Ավելի վաղ Եվրամիությունը Սիրիային զենք մատակարարելու և մասնավորապես ոստիկանական տեխնիկայի արգելք էր դրել, ինչպես նաև արգելել էր ԵՄ երկրրների տարածք մուտք գործել սիրիացի մի շարք պաշտոնյաների՝ նախագահի գլխավորությամբ։ ԵՄ–ը բանկերում սառեցրել է սիրիական ղեկավարության հաշիվները։

Այս խորագրի վերջին նյութերը