Մոսկվայից Պետրոզավոդսկ թռչող «Ту-134» ինքնաթիռի վթարի հետևանքով 44 մարդ է մահացել
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, «ՌուսԷյր» ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայից թռչում էր Պետրոզավոդսկ վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում 43 ուղևոր և անձնակազմի ինն անդամ է եղել։
Վթարի հետևանքով մահացել է 44 մարդ։ 8 մարդ, որոնց թվում նաև 10–ամյա մի երեխա տեղափոխվել են Պետրոզավոդսկի հիվանդանոց։ Նրանցից 7–ի վիճակը ծանր է։ Մի կնոջ վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության։
Նախնական տվյալներով՝ զոհերի թվում մեկ Շվեդիայի քաղաքացի կա։ Ուղևորների թվում հնարավոր է նաև լինի հայտնի ռուս ֆուտբոլային մրցավար Վլադիմիր Պետտայը։