Կարծիք

30.07.2021 08:28


Սա հերթական ավանտյուրան է․ Քերոբյանի կես միլիոն զբոսաշրջիկից միայն «զբոս»-ը կմնա

Սա հերթական ավանտյուրան է․ Քերոբյանի կես միլիոն զբոսաշրջիկից միայն «զբոս»-ը կմնա

Զուտ օբյեկտիվ գնահատականներով համաձայնվեք, որ Հայաստանը կորցրել է իր զբոսաշրջային գրավչությունը՝ պատերազմական իրավիճակ, հիմնական տուրիստական ուղղությունների՝ Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, և Արցախ, մասնակի կամ ամբողջական կորուստ, ներքին տուրիզմի համար բնակչության անվճարունակություն, մեծ արտագաղթ և այլն:

Այս ֆոնին Վահան Քերոբյանը կառավարությանը մի նախագիծ է ներկայացրել ու դա հաստատվել է, ըստ որի Ապարանում լեռնադահուկային կուրորտ կկառուցվի, որը կարող է սպասարկել 500.000 (կես միլիոն) զբասաշրջիկի: Նիկոլի կառավարման երեք տարիներից ամենզբոսաշրջիկառատ տարում՝ 2019 թվականին Հայաստան է այցելել 1.8 միլիոն մարդ: Եթե դրանից հանենք կորցրած ուղղությունների այցելուներին, մի շաբաթով հայաստան վերադարձած արտագաղթածներին ու այն տեղացիներին, ովքեր ոչ թե զբոսաշրջիկ են, այլ ուղղալի սիրում են դահուկասպորտը, ապա Քերոբյանի կես միլիոն զբոսաշրջիկից միայն «զբոս»-ը կմնա: Իսկ այդ նախագիծը հերթական հեռուստացույցների գործարանն է դառնալու:

Եթե իմ քաղաքական հոտառությունը չի դավաճանում, ապա սա ուղղակի հերթական ավանտյուրան է, որի արդյունքում հերթական դդումը կամ շիշ բռնողը Ապարանի մերձակա անտառապատ տարածքից (նախագծով 10 հեկտար անտառ է հատվելու) մի չաղլիկ կտոր է սեփականացնելու և փողեր լվանա:

Հ.Գ. Ինչքա՞ն փող էր Լուկաշենկոն առաջարկում Նիկոլին Արցախի դիմաց:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը