Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:
«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա։ Այն պայմանավորվածությունների, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:
ՀԱՊԿ կայքում հրապարակված փաստաթղթում արձանագրվում է, որ 2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ են զոհվել, չորսը՝ վիրավորվել:
Զասը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն»,–ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը։
Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:
ՀԱՊԿ կայքում հրապարակված փաստաթղթում արձանագրվում է, որ 2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ են զոհվել, չորսը՝ վիրավորվել:
Զասը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն»,–ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am