Լրահոս

20.06.2011 17:39


Ձերբակալվել է «Էսկո կոնցեռն» ՓԲ ընկերության հիմնադիր-նախագահը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող  «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և Լուսաբեկ Սամվելյանի  խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքն հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես արհեստվաշխառությամբ զբաղվելու և տուժողին նյութական ծանր կացության վիճակում դնելու կասկածանքով 2011թ. հունիսի 20-ին ձերբակալվել է «Էսկո կոնցեռն» ՓԲ ընկերության հիմնադիր- նախագահ Սարգիս Լևիկի Աղաբեկյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը