Լրահոս

20.06.2011 17:20


Է. Նալբանդյանն ընդունել է պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարին

   Է. Նալբանդյանն ընդունել է պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարին

Հունիսի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին ԱԳ նախարար Նաբիլ Շաասին:

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում արաբական ժողովուրդների ու պաղեստինյան ժողովրդի նկատմամբ, որոնց հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունը եւ այսօր էլ Հայաստանը դինամիկ հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ: ,Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես Ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա հազարավոր զավակները ապաստան գտան արաբական երկրներումե – ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Անդրադառանալով հայ-պաղեստինյան առնչություններին Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Նախագահը՝ որպես պետության ղեկավար առաջիններից էր, որ դեռեւս 2000 թվականին պաշտոնական այցելեց Ռամալահ եւ հանդիպումն էր ունեցավ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության հետ:

Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանն ուշադրությամբ հետեւում է արաբական երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումներին, հույս հայտնելով, որ տարածաշրջանում առկա արմատական խնդիրները կլուծվեն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհով, եւ դրանց արդյունքները կնպաստեն ներազգային համերաշխության եւ կայունության հաստատմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում մերձավորարեւելյան խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին: ,Հայաստանն աշխարհագրական առումով մոտ է մերձավորարեւելյան տարածաշրջանին եւ մեծապես կարեւորում է այնտեղ հարատեւ խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այս առումով մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են առկա խնդիրների արդարացի եւ կողմերի համար ընդունելի փոխզիջումային լուծմանըե, ընգծեց Էդվարդ Նալբանդանը:

Նաբիլ Շաասը ներկայացրեց այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ նախատեսվող քվեարկությանն ընդառաջ տեղի ունեցող գործընթացները, նաեւ շնորհակալություն հայնտեց, որ միջազգային կազմակերպություններում մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում Հայաստանը մշտապես հավասարակշռված դիրքորոշման համար: Պաղեստինյան պատվիրակությունը Հայաստանի աջակցությունը հայցեց Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում:

Այս խորագրի վերջին նյութերը