Կարծիք

29.07.2021 08:11


Չփորձես պատվիրատուներիդ փրկել այսպիսի հայտարարություններով

Չփորձես պատվիրատուներիդ փրկել այսպիսի հայտարարություններով

Պարզվում է, 44 օրյա պատերազմի ողջ ընթացքն ամբողջությամբ խեղաթյուրված հանրությանը ներկայացրած, կեղծ տեղեկատվությամբ և քարտեզներով հասարակությանը սնած այս ստախոսը փորձում է այնպես ներկայացնել, որ նա հավատացած է եղել, որ մենք պատերազմի ֆորմատ ենք փոխելու, ինչ֊որ տեղեկություններ է ունեցել...

Հետաքրքիր է, ի՞սկ սա ո՛վ է, որ իր սեփական կարծիքն է հայտնել այդ օրերին, ինչ֊որ աղբյուրների տեղեկությունների հիման վրա է հայտարարություններ արե՞լ...

Արծրու՛ն, դու պարտավոր էիր պաշտոնական տեղեկատվություն ներկայացնեիր ու դա արել ես և չփորձես պատվիրատուներիդ փրկել այսպիսի հայտարարություններով...

Արծրու՛ն, երբ 2020 թ֊ի հոկտեմբերի 29֊ին կեղծ քարտեզ էիր ներկայացնում հանրությանը, որտեղ Հադրութն իբր մեր վերահսկողության տակ էր, չգիտեի՞ր, որ մենք այն կորցրել էիք հոկտեմբերի սկզբին...

Համոզված եմ` գիտեիր, բայց դիտավորյալ ստում էիր` սպասարկելով դավաճաններին...

Ի դեպ, ՊՆ֊ն չներկայացնող սույն ստախոսն ինչու՞ է գտնվում դիրքերում և ի՞նչ իրավունքով է հայտարարություններ անում հայ֊ադրբեջանական նորաթուխ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների պահով...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը