Լրահոս

20.06.2011 17:19


Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության ղեկավարը լիագումար նիստում ելույթ կունենա: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Եվրախորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը