Փնթի դավաճանը պատերա՞զմ էր «կանգնեցրել», էրեխեքը պրծե՞լ էին թուրքի գյուլլից, Հայրենիքի փրկության շարժմանն էլ մեղադրում էին նոր պատերազմի հրահրման մե՞ջ
Փնթի դավաճանը պատերա՞զմ էր «կանգնեցրել», էրեխեքը պրծե՞լ էին թուրքի գյուլլից, Հայրենիքի փրկության շարժմանն էլ մեղադրում էին նոր պատերազմի հրահրման մե՞ջ: Իբր Ազգադավը թուրքին ամեն ինչ հանձնելով ամեն հարց լուծել էր, ամեն ինչ անվտանգ էր, Շարժումն էլ պատերա՞զմ էր ուզում, Քոչարյանն ու Դաշնակցությունը էրեխեքին պատերազմ էին տանելու, Ազգադավն էլ փրկի՞չ էր...
Ողբամ ձեր գրականության ու պատմության դասատուների վրա, որ վերջին հազար տարվա պատմությունը չեն կարողացել սրսկել ձեր մեջ, փոխարենը մի քանի անբարոյական-ազգադավների հավատացիք ու փրկության-խաղաղության (Արցախից ազատվելու) հույսով գնացիք ընտրեցիք իրական կործանումն ու ստորացուցիչ պատերազմը...
Պատերազմը հեռավոր Մռավից, Հորադիզից, Թալիշից ու Աղդամից Ազգադավի թեթև ձեռքով ու կործանվելու ուղին բռնած ամբոխի կույր հավատամքով տեղափոխվեց Սևան ու... գրեթե Երևան...
Պատերազմ՝ արդեն Սևանում և... գրեթե Երևանում, պատերազմ՝ Սյունիքի հրեշավոր վաճառքի նպատակով, Սյունիքի հրեշավոր զավթում՝ հայոց պետականության կործանման անդառնալի հետևանքով...
Ղարաբաղը տալու և թուրքի հետ խաղաղ, լավ ու կուշտ ապրելու լևոնա-նիկոլական թեզի հոգեհանգիստը ե՞րբ է, ո՞ր սգո սրահում է լինելու:
Փնթի դավաճանը պատերա՞զմ էր «կանգնեցրել», էրեխեքը պրծե՞լ էին թուրքի գյուլլից, Հայրենիքի փրկության շարժմանն էլ մեղադրում էին նոր պատերազմի հրահրման մե՞ջ