Լրահոս

20.06.2011 17:08


Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Կազանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման համաձայնագիր կստորագրվի

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Կազանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման համաձայնագիր կստորագրվի

ԵԽԽՎ նախագահ, ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուն, պատասխանելով Կազանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հարցին, հույս է հայտնել, որ երկու երկրների նախագահների միջև համաձայնություն կստորագրվի։

«Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Կազանում կայանալիք հերթական հանդիպմանը համաձայնագիր կկնքեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Հանդիպումը կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ։ Ոչ ոք չի կարող ուրախանալ այս հանդիպման ժամանակ հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագրի չստորագրմամբ»,–ընդգծել է Չավուշօղլուն։

Այս խորագրի վերջին նյութերը