Երկու զուգահեռ իրականություն` թշնամին դրսից է գնդակահարում, դավաճանների խումբը` ներսից
Զուգահեռ երկու իրականություն։
Մհեր Սահակյանի հետ Գեղարքունիքի մարզում ենք, ուր հերթական քաղաքական իրավախայտառակությունն է։ Զոլաքար համայնքի ղեկավարի լիազորություններն ավարտվել են, և մարզպետը նշանակել է համայնքի ղեկավարի ժ/պ, ում մարզպետարանի աշխատակիցներն այսօր ներկայացնում են աշխատանքի։ Չանդրադառնալով մարզպետի որոշման իրավաչափությանը` թերևս նշեմ, որ սույն նշանակումն ի սկզբանե տեղի է ունենում օրենքի հետևյալ կոպտագույն խախտումներով`
համայնքի անդամներին, այդ թվում` ավագանիներին թե՛ երեկ, թե՛ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել։
Նման իրավիճակում անհասկանալի է` մարզպետարանի աշխատակիցները համայնքի ղեկավարի ժ/պ ֊ին ու՞մ էին ներկայացնում։
Ավելին` դեռ երեկ համայնքի ղեկավարի աշխատասենյակը կապարակնքվել էր, ինչի մասին առկա է նաև նշում մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի այսօր կազմած արձանագրության մեջ, ով, սակայն որևէ կերպ չի անդրադարձել հանգամանքին, թե ո՞վ է երեկ կապարակնքել դռներն, ի՞նչ նպատակով և արդյո՞ք ուներ նման իրավասություն։ Մինչդեռ նշեմ` կապարակնքումը տեղի է ունեցել երեկ ըստ մարզպետարանի աշխատակիցների բանավոր հայտարարության` համայնքապետի ժ/պ ֊ի կողմից։
Ստացվում է` մարզպետի, մարզպետարանի աշխատակիցների բացահայտ ապօրինություններով, այդ ամենի ոստիկանական հովանավորչությամբ` նշանակումներ են կատարվում, դրանք կյանքի կոչվում։ Այս ամենը գուցե տարօրինակ լիներ, եթե չլիներ արդեն սովորական դարձած քաղաքական նպատակահարմարության խնդիրն, այն է` Զոլաքար համայնքինախկին ղեկավարն, ով ի դեպ այժմ գտնվում է Առաջին համալսարանական հիվանդանոցում և պատշաճ չի ծանուցվել վերոհիշյալի մասին, նաև 《Հայաստան》դաշինքի համախոհ է, իսկ նորանշանակ ժ/պ ֊ը հավանաբար իշխանահաճո ինչ ֊ որ մեկը։
Այսպիսով` ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ամբողջապես հասկանալի են դառնում քաղաքական հետապնդումների այս խայտառակ շարքի պատճառներն ու նպատակները։
Իսկ Գեղարքունիքի մարզում այսօր վերստին թուրքը կրակում է, բնականաբար, դավաճանների խումբն էլ ոստիկանության բաժիններն է լցնում իր հող ու ջրին կապված ամենքին, գլխատում հատկապես սահմանամերձ շրջանները. թուրքի առջև ճամփա է բացում էլի։
Երկու զուգահեռ իրականություն` թշնամին դրսից է գնդակահարում, դավաճանների խումբը` ներսից։
Ահա սրանց ապագան` ապագայի զոհերն, ապագա կորուստներն ու ապագա քաղբանտարկյալները, մի խոսքով` ստրկացած ու թշվառ ապագան, ուրեմն աքսիոմ է այլևս` ապագա կա, եթե սրանք չկան։
Երկու զուգահեռ իրականություն` թշնամին դրսից է գնդակահարում, դավաճանների խումբը` ներսից