«Կրոնը և հասարակական կյանքը» մահմեդական համաժողովի հետազոտական կենտրոնը հրապարակել է իր զեկույցը, որտեղ կանխատեսվում է, որ 2010–2030թթ. մահմեդականները 35%–ով կաճեն։
Զեկույցի համաձայն՝ մահմեդական բնակչությունը 1 մլրդ 600 մլն–ից կհասնի 2 մլրդ 200մլն–ի։ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում մահմեդական բնակչությունը կաճի 37%–ով։
Համաժողովի գլխավոր փորձագետ և միջազգային տեղեկատվական դեպարտամենտի ղեկավար դոկտոր Բրայան Գրիմն ասել է.
–Սպասվում է, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում մահմեդական բնակչությունը 2010–ի 321 մլն–ից 2030–ին կհասնի 439 մլն–ի։ Այս թիվը 2 անգամ ավելի է, քան 1990–2020թթ. ցուցանիշը։ Ծրագրված է, որ 2020–ից ամեն տարի մահմեդականների աճը կկազմի 1,4%։ Մահմեդականության ինտենսիվ աճ կգրանցվի նաև ԱՄՆ–ում։ Սա բացատրվում է այս երկիր տարագիրների անընդհատ ավելացող հոսքով։
Մինչև 2030թ. մահմեդականները 35%–ով ավելի կլինեն