Կարծիք

28.07.2021 11:31


«Ապագակայիստները» բոլորի բերաններն արյունով փակում են

«Ապագակայիստները» բոլորի բերաններն արյունով փակում են

«Ապագակայիստները» ուղղակի բոլորի բերաններն արյունով փակում են։ Փակում են, որ «ցավոտ զիջումները» ընդունվեն որպես «փրկություն»։ Փակում են Մոսկովյան բանակցություններից առաջ (ինչպես հայտնեց ՊՆ-ն)։

Իրենք տանում են «փոքրը զիջելու» իբր «մեծը փրկելու» քաղաքականությունը, ու այդ ճանապարհին ոչ, «ապագակայիստներին», ոչ էլ իրենց քվեարկողներին այդ 3 զոհերը չեն հետաքրքրում, ինչպես և դիրքային փոփոխությունները։ Թուրքերի համար սպասարկող անձնակազմ լինելու, իրենց զուգարանների մաքրողներ դառնալու ճանապարհին իրենք Արցախում մոտ 5000 մարդու կյանք դրեցին զոհասեղանին, դուք կարծում եք՝ 3 մարդու կյանքը մի բան կփոխի՞ իրենց համար։

Իրենցից այլ բան սպասել անիմաստ էր հենց սկզբից, ոչ էլ իրենց ընտրողներից։ Էս ամենը կատարվում է նաև Հայաստանի քաղաքական և ռազմական վերնախավի (վերնախա՞վ) տոտալ սնանկության հետևանքով։

Հ.Գ. Մենք ազգովի մեր հոգիները ծախեցինք մինչև Արցախը կորցնելը։ Իսկ երբ ծախում ես հոգիդ, այդ ժամանակ ստի հովանավորը վերակենդանանում է, ու «ներքին թշնամիների վրա» մատ է թափ տալիս, չնայած որ արդեն 9 ամիս է, ինչ ինքնասպան եղած պիտի լիներ։ Այդ ժամանակ էլ նաև իրական մարտական գեներալը գործունեություն անելու փոխարեն իր պատիվը դատական կարգով է ուզում պաշտպանել։

Սա այն դժոխքն է, որով պիտի անցնենք։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը