Քանի դեռ այս իշխանությունը կա, սահմանին զոհեր, Հայաստանի տարածքային կորուստներ ենք ունենալու
Գեղարքունիքի սահմանագոտում, ըստ ՀՀ Պն-ի, ունենք 3 զոհ, 2 վիրավոր։ Ո՞վ է դրա համար մեղավոր՝ Ալիեւը, ով Մոսկվայում կայացած հանդիպումից առաջ ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, ահաբեկել Հայատանի բնակչությանը նոր պատերազմով ,որպեսզի ՆԻկոլ Փաշինյանը ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ փաստաթուղթ, այսինքն՝ Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծում արվի։ Մեղավոր է Նիկոլ Փաշինյանը, ով 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունում պարտավորվել է կոմունիկացիաներ բացել Ադրբեջանի համար։ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հայտարարել է , թե պետք է բացել կոմունիկացիաները, սահմանների դեմարկացիա եւ դիլիմատացիա անել։ Արցախի մեծ տարածքները, Հադրութն ու Շուշին կանխորոշված պատերազմով, գործարքով հանձնել են, սակայն գործարքը կիսատ է մնացել, այն պետք է շարունակվի, դրա համար էլ Ադրբեջանը սահմանում բախումներ է հրահրում։
Փաստացի պատերազմի մեջ ենք, փոխանակ Հայաստանի պաշտպանունակությունն ավելացնելու, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը պարգեւատրումների անվան տակ մսխում են պետական բյուջեն, Երեւանի ավագանին նախատեսում է շեշտակիորեն բարձրացել քաղաքապետարանի աշխատողների առանց այն էլ բարձր աշխատավարձերը։
Այս իրավիճակի համար մեղավոր են նաեւ հարյուր հազարավոր ընտրողները, ովքեր հունիսի 20-ին քվեարկել են պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի օգտինԼ Քանի դեռ այս իշխանությունը կա, սահմանին զոհեր, Հայաստանի տարածքային կորուստներ ենք ունենալու։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից