Բանակից զորացրվածների համար ևս 42 մագիստրոսական անվճար տեղ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 620-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային և թափուր մնացած տեղերը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին հատկացնելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք է ծառայել 2011 թվականի հունիսի 10-ի ՀՀ կառավարության նիստի N 29.6 արձանագրությունը:
Լրացուցիչ հատկացված տեղերը, ըստ մասնագիտությունների, կբաշխվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար նախատեսված մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրվածների համար այս տարի հատկացվել է 141 մագիստրոսական անվճար տեղ:
Բանակից զորացրվածների համար ևս 42 մագիստրոսական անվճար տեղ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 620-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային և թափուր մնացած տեղերը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին հատկացնելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք է ծառայել 2011 թվականի հունիսի 10-ի ՀՀ կառավարության նիստի N 29.6 արձանագրությունը:
Լրացուցիչ հատկացված տեղերը, ըստ մասնագիտությունների, կբաշխվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար նախատեսված մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո: Ընդհանուր առմամբ բանակից զորացրվածների համար այս տարի հատկացվել է 141 մագիստրոսական անվճար տեղ: