«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ, ըստ «Էլաֆ» էլեկտրոնային կայքի, Եմենի նախագահ Աբդալլահ Սալեհը, ով բուժման կուրս է անցնում Սաուդյան Արաբիայում հունիսի սկզբին ստացած վնասվածքներից հետո, ուրբաթ կվերադառնա հայրենիք։
«Նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը գալիք ուրբաթ Սաուդյան Արաբիայից կվերադառնա Եմեն, եթե շաբաթվա ընթացքում տեղի չունենա որևէ անսպասելի իրադարձություն»,–ասել է Եմենի մայրաքաղաք Սանայի քաղաքապետարանի ղեկավարներից մեկը։
«Էլաֆ»–ն ընդգծել է, որ բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ է նշում հստակ ժամկետ՝ երբ է Սալեհը ժամանելու Սանա՝ հաստատելով ավելի վաղ Եմենի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները և մեկ անգամ ևս հերքելով լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե նա չի վերադառնա երկիր։
Նախագահ Սալեհի մոտակա վերադարձի մասին լուրերը կտրուկ դժգոհության ալիք են բարձրացրել Եմենի ընդդիմության շրջանում, ովքեր ավելի վաղ հայտարարել էին, թե Սալեհը մշտապես լքել է Եմենը։
Մյուս կողմից, նախագահի կողմնակիցները հայտարարել են Աբդալլահ Սալեհին դիմավորելու միջոցառումների նախապատրաստման մասին։
Եմենի նախագահն ուրբաթ կվերադառնա Սանա