Լրահոս

20.06.2011 15:02


Սիրիայի նախագահ. «Սիրիայի խնդիրները մենք ինքներս պետք է լուծենք»

Սիրիայի նախագահ. «Սիրիայի խնդիրները մենք ինքներս պետք է լուծենք»

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ երկրի բնակչությունն ինքը պետք է լուծի Սիրիայի խնդիրները։

Նրա խոսքերով՝ Սիրիան շրջադարձային պատմական փուլում է, որը բաժանում է անցյալն ապագայից։

Նախագահը նշել է, որ իրենց կարծիքն արտահայտելու օրինական իրավունք ունեցող ցուցարարների և վանդալների միջև պետք է տարբերություն լինի։

Նա նաև ցավակցություն է հայտնել բողոքի ցույցերում զոհվածների ընտանիքներին։

Այս խորագրի վերջին նյութերը