Լրահոս

20.06.2011 14:50


Բողոքի գործընթաց՝ Փարիզում բացված «Հայկական խաչքարների» ցուցահանդեսում տեղի ունեցած սկանդալի շուրջ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը սկսում է կազմակերպել խիստ բողոքի  գործընթաց ուղղված  UNESCO-ի ղեկավարության դեմ`կապված հունիսի 15-ին Փարիզում բացված «Հայկական խաչքարների» ցուցահանդեսում տեղի ունեցած սկանդալի շուրջ: Պարոն Գրիգորյանը դիմում է UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային` պահանջելով բացատրություն կատարվածի շուրջ և նամակի պատճեն ուղղում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Բան Կի Մունին: Նամակի պատճեները ուղարկվում են նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին, Շվեցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չեթեջյանին, UNESCO-ում ՀՀ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին և UNESCO-ում բարի կամքի հայ ազգի դեսպաններին:

ԵՀՄՖ-ը պատրասվում է Եվրոպայի հայ իրավաբանների միջոցով գործ հարուցել UNESCO-ի այս ցուցահանդեսի պատասխանատու անձանց նկատմամբ, եթե UNESCO-ն չտա բավարար պատասխան կատարվածին: Միաժամանակ ԵՀՄՖ-ը սկսում է էլեկտրոնային ստորագրահավաք ցուցահանդեսի կազմակերպիչների դեմ` դատական գործ սկսելու կապակցությամբ:

Ստորև ներկայացնում ենք UNESCO-ի գլխավոր քարտուղար տիկին Իրինա Բոկովային ուղղված նամակի հայերեն և անգլերեն տարբերակները:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը