Կարծիք

27.07.2021 10:32


Իրենց պատկերացմամբ՝ մարդիկ հավի հիշողություն ունեն

Իրենց պատկերացմամբ՝ մարդիկ հավի հիշողություն ունեն

2019-ին, կարծեմ, Փաշինյանն իր էջում հայտարարեց, որ մարդիկ ավելի ակտիվ են սկսել այցելել թատրոններ ու թանգարաններ, մոտ 40%-անոց աճ կա։ Ու դա որպես կյանքի որակի բարձրացում ներկայացվեց։ Հետո պարզվեց, որ պետությունն էր այդ տոմսերը բաժանում, ու հենց դրա շնորհիվ արհեստական աճ ապահովվեց։

Հիմա էլ ԱԽ նախարարն է հայտարարում, որ կորոնայի դեմ պատվաստման համար մարդկանց թատրոնների ու Օպերայի տոմսեր են բաժանելու։ Իսկ քանի որ իրենց պատկերացմամբ՝ մարդիկ հավի հիշողություն ունեն, չեմ զարմանա, որ մոտակա ամիսներին պարզվի, որ մենք նորից մշակութային վայրեր այցելուների թվի աննախադեպ աճ ունենք, իսկ Քերոբյանն էլ առանց աչքը թարթելու կհայտարարի՝ տեսե՛ք, թե ինչքան է բարելավվել մարդկանց կյանքը, տնտեսական վիճակը, որ գրպաններում էնքան ազատ գումար է հայտնվել ձեռքերում, որ արդեն կարողանում են իրենց ժամանցն ապահովել։

«Հանդիսատեսերն» էլ ծափ կտան ու կգրեն «purk-purk-purk»։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը