Լրահոս

20.06.2011 14:57


Բաղդադում ֆրանսիական դեսպանատան մոտ ավտոշարասյուն է պայթեցվել

Բաղդադում ֆրանսիական դեսպանատան ավտոշարասյան անցման ժամանակ ական է պայթել։

Իրաքի ոստիկանության տվյալներով՝ պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել անվտանգության մասնավոր ընկերության 4 իրաքցի։

Բացի այդ, տուժել է նաև 3 անցորդ։ Հոսպիտալում հաստատել են 7 վիրավորների մասին լուրը։

Ականատեսների վկայությամբ՝ շարասյան մեքենաներից մեկը լուրջ վնասվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը