ՀՀ–ից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների թիվը 5,1 հազարով
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011 թ.
հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է ժամանել 269451 մարդ, իսկ Հայաստանից մեկնել է 270105–ը։ Այսինքն, 654 մարդ ավել է մեկնել Հայաստանից։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի՝ ուղևորների հաշվառման տվյալների՝ 2011 թ. հունվար-ապրիլ ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5,1 հազարով կամ 12,0 %-ով և կազմել -47,6 հազ մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով՝ -45,8 հազ:
Ապրիլին միգրացիայի բացասական սալդոն կազմել է 27,2 հազ մարդ նախորդ տարվա ապրիլի 27,7 հազարի դիմաց:
2011 թ. հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 160,9 հազարով կամ 19,6 %-ով և կազմել 981,0 հազար մարդ:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 43,9 %:
ՀՀ–ից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների թիվը 5,1 հազարով
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011 թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է ժամանել 269451 մարդ, իսկ Հայաստանից մեկնել է 270105–ը։ Այսինքն, 654 մարդ ավել է մեկնել Հայաստանից։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի՝ ուղևորների հաշվառման տվյալների՝ 2011 թ. հունվար-ապրիլ ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5,1 հազարով կամ 12,0 %-ով և կազմել -47,6 հազ մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով՝ -45,8 հազ:

7or.am