Լրահոս

20.06.2011 12:38


Ազատի ջրամբարում հայտնաբերվել է դիակ

Հունիսի 17-ին Կոտայքի եւ Արարատի Մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատները, ինչպես նաև Աբովյան և Հրազդան քաղաքների հրշեջ-փրկարարներ մեկնել են Կոտայքի մարզի Հացավան գյուղի պոմպակայանի և Ազատի ջրամբարի հարակից տարածք` որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Ժամը 14.00-ին Հացավան գյուղի պոմպակայանի և Ազատի ջրամբարի միջանկյալ տարածքում  հայտնաբերվել և դուրս է բերվել Աշտարակ քաղաքի Բագավան փողոցի թիվ 12 շենքի 1-ին բնակարանի բնակչուհի 1991թ. ծնված Ծովինար Ղազարյանի դին:

Ըստ նախնական տվյալների` հունիսի 16-ին Կոտայքի մարզի Հացավան գյուղի խմելու ջրի պոմպակայանի  ջրավազանում նավակը, որում գտնվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ 1976թ. ծնված Էդգար Սարգսյանը, 1978թ. ծնված Գնել Հելոբյանը, 1975թ. ծնված Արտեմ Ղազարյանը, Չարենցավան քաղաքի բնակիչ 1987թ. ծնված Վիգեն Ավդալյանը և Ծովինար Ղազարյանը, դեռևս չպարզված հանգամանքներում շրջվել է: Է.Սարգսյանին, Գ.Հելոբյանին, Ա.Ղազարյանին և Վ.Ավդալյանին հաջողվել է դուրս գալ ափ:

Այս խորագրի վերջին նյութերը