Կարծիք

26.07.2021 11:13


5000 զոհվածների, բազմաթիվ անհետ կորածների հարազատները ե՞րբ են այսպիսի ուրախ առիթներով հյուր գնալու կամ հյուրեր ընդունելու

5000 զոհվածների, բազմաթիվ անհետ կորածների հարազատները ե՞րբ են այսպիսի ուրախ առիթներով հյուր գնալու կամ հյուրեր ընդունելու

Աննա֊Էրատո՛, միշտ այսպես ուրախ առիթներով հյուր եղեք, բայց ամուսնուդ կողմից սանձազերծված և տանուլ տված պատերազմի հետևանքով այն 5000 զոհվածների, բազմաթիվ անհետ կորածների հարազատները, բարեկամները ե՞րբ են այսպիսի ուրախ առիթներով հյուր գնալու կամ հյուրեր ընդունելու...

Մի փոքր պարկեշտություն ունեցեք ու հաշվի առնելով այն արհավիրքը, որ բերեցիք Հայաստանի և հայության գլխին գոնե մեկ տարի հարգելով զոհերի հիշատակն այսպիսի ուրախ առիթներից լուսանկարներ մի՛ հրապարակեք, ամոթ է...

Նիկոլ֊Անհողի պատճառով հազարավոր երեխաներ մնացին անծնող, հազարավոր ծնողներ մնացին անզավակ, հազարավոր կանայք մնացին այրի, բայց Նիկոլ֊Անհողի ընտանիքը հրճվում է ուրախ առիթով հյուր գնալով...

Ի դեպ, Աննա՛, այսպիսի պահվածքով ապացուցում ես, որ այս պատերամում զոհվածներն իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը