Կարծիք

26.07.2021 10:00


Հասկացե՛ք, աշխարհի հզորները՝ հանուն մեր տիպի երկրների, համաշխարհային միջուկային պատերազմ չեն սկսի

Հասկացե՛ք, աշխարհի հզորները՝ հանուն մեր տիպի երկրների, համաշխարհային միջուկային պատերազմ չեն սկսի

ԴԵ՛, ԽՈՍԵՔ, ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԼՌՈՒՄ

Մի քանի օր սպասում էի, թե Հայաստանի «առաջադեմ, ժողովրդավար» գործիչներն ինչպես պետք է բացատրեին Ջո Բայդեն-Անգելա Մերկել բանկցությունները, որոնց հիմնական մեխը Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հավանություն տալն էր։ Արդյոք այդ համաձայնությամբ Արևմուտքը «քցե՞ց» «ժողովրդավարական» Ուկրանիային, ինչպես կարծում և ողբում են Ուկրաինայի իշխանություններն ու «առաջադեմ» գործիչները։ Նորից եմ կրկնում հարցս՝ ուղղված Հայաստանի «առաջադեմներին»

-Ինչո՞ւ եք լռում, դե խոսե՛ք։

Իրականում, այստեղ ոչ մի «քցոցի» չկա։ Ողջ համաշխարհային պատմության փորձն է ցույց տալիս, որ բոլոր պետությունները շարժվում են իրենց երկրների քաղաքական, տնտեսական, կայսերական հակում ունեցողները, նաև հեռահար աշխարհաքաղաքական շահերով։ Այն ժողովուրդները, որոնք երկար ժամանակ պետականություն չեն ունեցել կամ զուրկ են պետական մտածողությունից, օգտագործվում են և փալասի պես դեն են նետվում հզոր խաղացողների կողմից։

Ուկրաինան, ինչպես ժամանակին Վրաստանը, վերջին տարիներին Հայաստանը, նույնպես օգտագործվեցին աշխարհաքաղաքական շահերից ելնելով։ Ինչպես Վրաստանը, Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը իրենց տխմար, ուրիշի վրա հույս դնելով, հենվելով երրորդ ուժի վրա՝ կորցրեցին տարածքներ, տվեցին զոհեր, բայց այդպես էլ խելքի չեկան։

Հասկացե՛ք, աշխարհի հզորները՝ հանուն մեր տիպի երկրների, համաշխարհային միջուկային պատերազմ չեն սկսի, և ինչ-որ պահի, ինչպես ԱՄՆ-Գերմանիա-Ռուսաստան գազային համաձայնագրով, «լեզու կգտնեն», իսկ ․․․խեղճ Ուկրաինա։ Հասկացե՛ք, ինչ-որ պահի նորանոր համաձայնություններ կկնքվեն հզորների միջև․․․ և մենք կմնանք առնվազն առանց Արցախի․․․

Խելքի՛ եկեք, թե՞ այստեղ խելքի հարց չի, այլ միայն ու միայն անձնական շահի։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը