Օր առաջ, «Ռադիոլուր»-ը և Արմենպրեսը զավեշտալի լուր հաղորդեցին այն մասին /Հ.Գ./, որ հունիսի 18-ին Վայոց ձորում աշխատանքային այցով ուխտագնացության էր գտնվում ՀՀ Վարչապետը, որը մասնակցել է շուրջ 250 երիտասարդների ՀՀԿ անդամագրման միջոցառմանը և անձամբ կուսակցության անդամատոմսեր հանձնել նրանց:
Այսինքն, հերթական անգամ, պարոն Տ.Սարգսյանը անթաքույց խախտել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջներն, այն են`Պետական պաշտոն զբաղեցնող կուսակցության անդամն իրավունք չունի իր ծառայողական /պաշտոնեական/ դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի:
Սակայն, զավեշտալին միայն դա չէ...
Համաձայն ՀՀԿ կանոնադրության 3.2.-րդ կետի պահանջների, այդ կուսակցությանը անդամագրման կոլեկտիվ կարգ սահմանված չէ: Ավելին, անձնական դիմումների վերաբերյալ որոշումներ են կայացնում համապատասխան խորհուրդները:
Դեռ սա էլ ոչինչ...
Պարզվում է Սրբավայրում մոտ 250 հատ էլ անդամատոմս են պատրաստել...իսկ եթե հաշվենք նաև 250 անդամատոմս հանձնելու արարողության ժամանակն, ապա ստացվում է, որ նման միջոցառում ուղղակի չէր կարող տեղի ունենալ, անգամ, մեկ լրիվ օրվա ընթացքում:
Բարձրաձայնելով հիշյալ ապատեղեկատվությամբ ներկայացված ՀՀԿ վերաբերյալ պետական այս քարոզչությունը, արձանագրենք նաև, որ մերօրյա նժդեհականները, ոչ միայն խախտում են ՀՀ օրենսդրությունը, այլև, չեն հարգում անգամ սեփական կուսակցության կանոնադրությունը... չնայած գտնվում են «արժեքային բարձր հարթության»վրա:
«ԸնդդեմՀՀԿապօրինությունների»համահայկականկոմիտե
Հ. Գ. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով Վայոց Ձորումէ... Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր շուրջ 400 երիտասարդների մասնակցությամբ ուխտագնացություն դեպի Վայոց ձորի մարզի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուր ուխտավորները' ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի, ծաղկեպսակ դրեցին Նժդեհի շիրմաքարին' հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին...
Այս տարի ուխտագնացությունն առանձնացավ նրանով, որ շուրջ 250 երիտասարդներ հենց այդ խորհրդանշական վայրում անդամագրվեցին Հանրապետական կուսակցությանը:
Անձամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանը երիտասարդներին հանձնեց կուսակցական անդամատոմսերը»։
Վարչապետի աշխատանքային ուխտագնացության մասին

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների»համահայկական կոմիտե