Կարծիք

25.07.2021 07:13


Շիրակը տվեցի, որ փրկեմ Լոռին, Լոռին տվեցի, որ փրկեմ Երևանը, Դավթաշենը տվեցի, որ փրկեմ Բանգլադեշը, Բանգլադեշը տվեցի, որ փրկեմ Կոմիտասը

Շիրակը տվեցի, որ փրկեմ Լոռին, Լոռին տվեցի, որ փրկեմ Երևանը, Դավթաշենը տվեցի, որ փրկեմ Բանգլադեշը, Բանգլադեշը տվեցի, որ փրկեմ Կոմիտասը

Արցախը տվեցի, որ փրկեմ 25.000 տղայի կյանք (պլյուս-մինուս 5000):

Արարատը տվեցի, որ պատերազմ չլինի ու փրկեմ 25.000 տղայի կյանք:

Սյունիքը տվեցի, որ փրկեմ Գեղարունիքը:

Գեղարունիքը տվեցի, որ փրկեմ Վայոց Ձորը:

Վայոց Ձորը տվեցի, որ փրկեմ Արագածոտնը:

Արագածոտնը տվեցի, որ փրկեմ Արմավիրը:

Արմավիրը տվեցի, որ փրկեմ Շիրակը:

Շիրակը տվեցի, որ փրկեմ Լոռին:

Լոռին տվեցի, որ փրկեմ Երևանը:

Դավթաշենը տվեցի, որ փրկեմ Բանգլադեշը:

Բանգլադեշը տվեցի, որ փրկեմ Կոմիտասը:

Կոմիտասը տվեցի, որ փրկեմ 2 մլն կյանք: Ու մեկ էլ՝ Հյուսիսայինը փրկեմ:

Բայց քանի որ դա Ռոբերտ Քոչայանն էր կառուցել, ու դուք բոլորդ ատում էիք Ռոբին, Հյուսիսայինն էլ տվեցի, ու մնաց հրապարակը, Կոմայգին ու էլի ահագին բան:

Ներում եք չէ՞, դեբիլներ:

Հլը նայեք՝ քանի՞ կյանք եմ փրկել:

Կարևորը նախկինները չկան, պատերազմ չկա, տղերքը չեն զոհվել, խաղաղություն կա, կոռուպցիա չկա, կաֆեները կան, փոքր կենտրոնի գլամուռնի սալոնները բոլոր, երևան մոլը, հրապարակին մերձ երևան սիթիները, հա, վիվառոները, սաղ, ամեն ինչ թողել եմ, որ հանկարծ ոչ մի բանից չնեղվեք: Էլ ի՞նչ եք ուզում:

Բա թողեի նախկինները գայի՞ն։

Գժուկներ:

Մի հատ ծափ էլ չեք տալիս, անշնորհակալ ժեխեր:

Խաղաղություն եմ ապահովել ձեր համար:

Մի հատ, արագ, նոբելյանը վ ստուդիու, արա:

Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը