Լրահոս

12.01.2011 18:10


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն կազմակերպում է նախաառևտրային նստաշրջան և բացման աճուրդ կորպորատիվ արժեթղթերի շուկայում

2011թ.-ի հունվարի 12-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ն կորպորատիվ արժեթղթերի շուկայում մինչև առևտրային նստաշրջանի սկսվելը կազմակերպելու է նախաառևտրային նստաշրջան և բացման աճուրդ: Նոր մեխանիզմի ներդրումը ևս մեկ քայլ է շուկային մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, որը առևտրի մասնակիցներին հնարավորություն կտա ձևավորել բաժնետոմսերի և կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առաջարկը և պահանջարկը մինչև առևտրային նստաշրջանի սկիզբը: Նախաառևտրային նստաշրջանը կազմակերպվում է ժ.10:50-ից մինչև 10:59-ը, իսկ բացման աճուրդը' ժ. 11:00-ին:

Նոր ծառայության ներդրումը նպատակ ունի երկարաձգել գործարքներ կնքելու նպատակով առևտրային համակարգ հայտերի մուտքագրման համար նախատեսված ժամանակը և ակտիվացնել կորպորատիվ արժեթղթերի շուկան' հատկապես առևտրային նստաշրջանի բացման ժամանակ:

Նախաառևտրային նստաշրջանի և բացման աժուրդի կազմակերպման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի  հետևյալ կանոններում' «Առևտրի ընդհանուր կանոններ», «Կորպորատիվ արժեթղթերի առևտրի կանոններ» և «Շուկա ստեղծողի կանոններ□, որոնց կարող եք ծանոթանալ այցելելով www.nasdaqomx.am մեր պաշտոնական ինտերնետային կայքի «Բորսայի կանոններ» էջը (http://www.nasdaqomx.am/am/rules.htm):

Այս խորագրի վերջին նյութերը