Կարդացի Գեղարքունիքում տեղի ունեցած ադրբեջանա-հայկական նոր, ավելի ճիշտ՝ հերթական միջադեպի մասին ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը։
Ունենք երեք վիրավոր։ Հաղորդագրությունն ավարտվում է հետևյալ իմաստուն պարբերությամբ․
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Իսկապես փայլուն է ասված։ Այս նույն տրամաբանությամբ շարունակենք․
-1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա։
-1918թ․ Կարսի, Էրզրումի անկումն ու հայերի կոտորածի պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
-1920 թ․ Կարսի, Ալեքսանդրապոլի անկումների և հայերի կոտորածի պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
-2020թ․ պատերազմը, Արցախի նվաճման, քաղաքացիական անձանց սպանությունների և հայ զինվորների գերեվարումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Մենք ինչո՞վ ենք մեղավոր

․․․․Եվ այսպես շարունակ․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից