Կարծիք

23.07.2021 11:28


Ծիծաղելի է նաև մահակները ցուցադրելը. որևէ օրենք կա՞, որով արգելվում է ավտոմեքենայում ունենալ մահակ կամ բեյսբոլի բիտա

Ծիծաղելի է նաև մահակները ցուցադրելը. որևէ օրենք կա՞, որով արգելվում է ավտոմեքենայում ունենալ մահակ կամ բեյսբոլի բիտա

Ոստիկանությունը դրամատիկ երաժշտական ուղեկցությամբ մի տեսահոլովակ է հրապարակել երեկվա համատարած ռեյդի մասին։

Փաստեր հոլովակից.

• Բերման են ենթարկվել 49 անձ, որոնցից ձերբակալվել են 2-ը։

• Հայտնաբերվել է 10 միավոր հրազեն, զինամթերք («այդ թվում փամփուշտներ», ինչպես ասում է տեսահոլովակում հնչող ձայնը)։

Տեսահոլովակում ցույց են տալիս 8–10 միավոր զենք (որոշները հասկանալի չի, թե տարբեր կադրերում նույն զենքն է, թե ոչ), որից առնվազն 6-ը քաղաքացիական զենքեր են, այսինքն համապատասխան թույլտվությունները ստացած ցանկացած քաղաքացի կարող է դրանք գնել, տանը պահել և տեղափոխել, իսկ որոշները կարելի է նույնիսկ առանց թույլտվության էլ ձեռք բերել։

Օրինակ՝ հոլովակում առաջինը ցույց տված Zoraki Mod. 914 ատրճանակը նախատեսված է միայն փուչ (холостой) փամփուշտներով կրակելու համար, OPS MRP Cal.45 ատրճանակը գազի բալոնով աշխատող օդամղիչ է (пневматический пистолет)...

Դատելով որոշ լուսանկարներից՝ զենքի գոնե մի մասի տեղափոխումն էլ իրականացվել է այնպես, ինչպես նախատեսված է օրենքով, քաղաքացիական զենքի տեղափոխման կանոնների պահպանմամբ (պատյանի մեջ, չլիցքավորված)։

Ծիծաղելի է նաև մահակները ցուցադրելը. որևէ օրենք կա՞, որով արգելվում է ավտոմեքենայում ունենալ մահակ կամ բեյսբոլի բիտա։

Ըստ նկարների՝ խնդրահարույց կարող են լինել միայն մարտական փամփուշտներով 2 ատրճանակները. մեկը «Զիգ Զաուեր» էր, մյուսը՝ հին սովետական ТТ... Բայց էլի հաստատ չի կարելի պնդել, որ հենց այդ երկու ատրճանակներն էին անօրինականը, որովհետև հնարավոր է էլի օրինական էին, համապատասխան թույլտվությամբ։

Տեսահոլովակից իմ այն տպավորությունը, որ գործ ունենք հերթական պիառ-փուչիկի հետ, հաստատվում է այն փաստով, որ ընդամենը 2 ձերբակալում է եղել այդ համատարած՝ ժամեր տևած ռեյդի արդյունքում։

#երկիրՀԺ

Տեսանյութն՝ այստեղ

Կարեն Վրթանեսյանի Ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը