Կարծիք

22.07.2021 07:37


Հայաստանի կլիմաքսը

Հայաստանի կլիմաքսը

Սուկսեցիա (լատիներեն՝ succesio — ժառանգականություն, շարունակականություն) հասկացությունը շրջանառության մեջ է մտցրել ամերիկացի բուսաբան Ֆրեդերիկ Կլեմենտսը: Նախ, նա շրջանառության մեջ էր դրել ԷԿՈՏՈՆ հասկացությունը, ինչը նշանակում է որևէ համույթի կյանքի կտրուկ շրջադարձը (հիմնականում բուսական ու կլիմայական իմաստով): Այդ կտրուկ շրջարձի հետևանքով ԷԿՈՏՈՆ է տեղի ունենում և նոր միջավայր է ստեղծվում, որին պետք է բույսերն ու կենդանական աշխարհը համրարվի: Հենց այդ պրոցեսը կոչվում է ՍՈՒԿՍԵՑԻԱ:

Հասկանալի է, որ մեր մոլորակում պարբերաբար տեղի են ունենում երկրաշարժեր, ցունամիներ, ջրհեղեղներ, ավերիչ հրդեհներ և այլն, որի հետևանքով բուսական ու կենդանական աշխարհը նոր ստեղծված միջավայրի պատճառով պետք է նոր կյանքի ու հարաբերությունների ձևեր ստեղծվի, այսինքն, սուկսեցիայի հետևանքով վերափոխի ինքն իրեն:

Հիմա այդ տեսության մեզ հետաքրքրող մասին անդրադառնանք: Ահա, այդ էկոտոները Կլեմենտն անվանել է սուկսեցիոն շարք, որի ժամանակ ամեն մի էկոտոն նոր զարգացման պայմաններ է թելադրում: Երբ որևէ միջավայր չի փոփոխվում, այսինքն փոփոխության ու զարգացման պատճառ չի տեսնում, ապա այդ համույթը Կլեմենտսը բնութագրում է որպես ԿԼԻՄԱՔՍ:

Նույնը կարելի է տեսնել հասարակությունների կյանքում, բնական արհավիրքներին զուգահեռ հասարակությունների կյանքում տեղ ունեն նաև ավերիչ պատերազմներ, համաճարակներ և այլն: Անցած տարին մեզ համար Սուկսեցիա էր, որի պատճառը էկոտոն-պատերազմն էր: Նման Էկոտոնը պետք է մեզ համար լուրջ փոփոխությունների պատճառ հանդիսանար, պետք է փոխվեր ամեն ինչ՝ հարաբերությունները, սոցիալական ու քաղաքական ինստիտուտները, հանրային դիսկուրսը, մշակույթը, կրթությունը և այլն, որովհետև մենք նոր միջավայրում ենք հայտնվել, որը ենթադրում է կտրուկ վերափոխումներ ու նոր գիտակցություն: Հասկանալի է, որ ամեն ինչ չի կարող միանգամից փոփոխվել, բայց այդ պրոցեսի ընկալումները պետք է խորքային հետք թողներ մեր ամեն ինչի վրա: Այնինչ մարդիկ փորձում են ապրել այնպես, կարծես պատերազմ ու կորուստներ չեն եղել, ինչը հնարավոր չէ, փախուստ իրականությունից չի ստացվի՝ չի ստացվի խոսել "հին լեզվով", "հին հասկացություններով", "հին նարատիվով":

Բավական է թերթել մամուլն ու քաղաքական գործիչների ելույթները, ակնհայտ է դառնում Հայաստանի Կլիմաքսի նշանները:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը