Կարծիք

22.07.2021 08:20


Նիկոլի և Վաղոյի քանդած բանակի պայմաններում արդեն անգամ դիվերսիայի կարիք էլ չկա

Նիկոլի և Վաղոյի քանդած բանակի պայմաններում արդեն անգամ դիվերսիայի կարիք էլ չկա

Դիվերսիոն խումբ Երևանո՞ւմ...

Դեկտեմբերի 18֊ից սկսած, երբ Գլխավոր դավաճանի կողմից բանավոր ըմբռնումով հանձնվեցին Սյունիքի անառիկ դիրքերը, և, դրանով թշնամին դուրս եկավ Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղու վրա, էդ օրվանից ցանկացած պահի ուզածդ ադրբեջանցի կարող է հանգիստ նստել հայկական պետհամարանիշով (իսկ դրանցից հաստատ շատ ունեն) մեքենա և «հյուր գալ» ՀՀ֊ի ուզածդ բնակավայր, այդ թվում՝ քաղաքամայր Երևան, կատարել ուզածդ գործողությունը և հանգիստ հետ վերադառնալ։

Ճանապարհին՝ մինչ Երևան, նրանց ոչ ոք չի ստուգում։

Ավելին, Նիկոլի և Վաղոյի քանդած բանակի պայմաններում արդեն անգամ դիվերսիայի կարիք էլ չկա, և այդ բառը մի քիչ խնդալու է. կրկնում եմ՝ թուրքը հիմա կարող է մերսեդեսով կամ նիվայով Կապանի ճամփից կամ այլ տեղերից (ամենուր քաոս է, օրինակ՝ Բերձորից, ռուսական պոստը հեռվից շրջանցելով), այցելել Երևան, և նման պայմաններում ի՞նչ դիվերսիա։

Էն, որ անցած նոյեմբերից փողոցներում սառում էինք, կոկորդ էինք պատռում, որ Նիկոլ֊հայրենավաճառի խունտային պետք էր ժամ առաջ քշել՝ այ սրա համար էինք ասում, էն, որ ասում էինք՝ Արցախի ամենահեռավոր անկյունը հանձնելով՝ Երևանն է վտանգվում, այ սրա համար էինք ասում։

Ընկնելով հայրենավաճառ սրիկաների խելքին՝ Նիկոլի դեմ անցած նոյեմբերից ծավալված ազգային-ազատագրական պայքարը ստորաբար որակեցիք քաղաքական պայքար, պաշտոնակռիվ, Վազգեն Մանուկյանին էլ հազար պոզ ու պոչ կպցնելով՝ դավաճաններին նորից ընտրեցիք։

Հա, ի դեպ, դիվերսիան միայն ադրբեջանցիների տեսքով չէ. այն նիկոլական խունտայի տեսքով էլ է լինում, իսկ վերջինիս դուք եք բերել։

Վայելեք...

«Դիվերսիոնների» կողմից ձեզ մինչև վերջ կզացնելը քիչ է...

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը