Լրահոս

18.06.2011 14:05


Համլետ Հարությունյանը տեղյակ չէ Սերժ Սարգսյանի պատասխանից

Համլետ Հարությունյանը տեղյակ չէ Սերժ Սարգսյանի պատասխանից

Այսօր լրագրողների հետ է հանդիպել ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։ «7օր»–ը հետևյալ հարցն է ուղղել նրան. «Դեռևս 2008–ին Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարում էր, որ երկիրն այս վարչախմբից ազատելու համար իրեն երեք տարի է հարկավոր։ Իսկ Սերժ Սարգսյանը դրան հակադարձել էր, որ Լ. Տեր–Պետրոսյանին երեք տարի է անհրաժեշտ Ղարաբաղը ծախելու համար։ Արդյոք այժմ է՞լ Դուք այդ կարծիքին եք»։–Ի պատասխան՝ հանրապետական պատգամավորն ասել է, որ ինքը ծանոթ չէ ո՛չ Լ. Տեր–Պետրոսյանի կարծիքին, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի պատասխանին՝ նշելով. «Առաջին անգամ եմ լսում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը