Համլետ Հարությունյանը Կազանի հանդիպումից մեծ հույսեր չի փայփայում
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը խոսել է Կազանում սպասվող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից։
Հանրապետական պատգամավորը ՀԱԿ–իշխանություն երկխոսությունից առավել կարևոր է համարել Հայաստան–Ադրբեջան երկխոսության կայացումը։
Նրա խոսքերով՝ ադրբեջանական կողմը ոչ կառուցողական դեր է խաղում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների գործընթացում։ ՀՀԿ–ական պատգամավորը համոզմունք է հայտնել, որ եթե միջազգային կառույցները, խոշոր տերություններն Ադրբեջանի վրա ճնշումներ չգործադրեն, նա չի գնալու կառուցողական քայլերի և անընդհատ փորձելու է վիժեցնել բանակցային գործընթացը՝ մեղադրելով հայկական կողմին։
–Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և ագրեսորի ախորժակը զսպելու համար պետք է խիստ միջամտություն, ոչ թե հռչակագրային հայտարարություն,–ասել է նա։
Անդրադառնալով հունիսի 25–ին նախագահների հանդիպմանը՝ բանախոսն ասել է. «Մեծ հույսեր չեմ փայփայում, որ Ադրբեջանը կազանյան հանդիպման ժամանակ կգնա կառուցողական որոշակի քայլերի։ Սպասել, որ Կազանում արտակարգ առաջընթաց կլինի, սխալ է»։
Անդրադառնալով բանակցային գործընթացին ԼՂ մասնակցությանը՝ բանախոսը զարմանք է հայտնել. համաշխարհային պատմության մեջ չկա նմանօրինակ դեպք, երբ հակամարտության հիմնական կողմը չմասնակցի բանակցությունների ընթացքին։

7or.am