Լրահոս

18.06.2011 13:32


Էդ. Անտինյան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընդամենը Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան շախմատի՝ վերջինիս պարտությամբ ավարտի հավաստումն է»

Էդ. Անտինյան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընդամենը Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան շախմատի՝ վերջինիս պարտությամբ ավարտի հավաստումն է» «7օր»–ի հետ զրույցում հարցին՝ ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի՝ ՀԱԿ–ի հետ երկխոսության առնչությամբ ելույթը, արդյոք մի տեսակ տունտունիկի չի՞ վերածվում այս գործընթացը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը պատասխանել է, թե դեռ 10 օր առաջ առիթ է ունեցել ասելու, որ Սերժ ՍարգսյանԼևոն ՏերՊետրոսյան շախմատն այլևս ավարտված է վերջինիս պարտությամբ։ –Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընդամենը դրա հավաստումն էր: Պարզապես ՀԱԿ-ը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ վիճակն իր համար այդ աստիճան անմխիթարական է, ուստի կփորձեն սեփական դեմքը փրկելու համար այդ հայտարարությունից իրենց համար շահեկան եզրահանգումներ անել, քանի որ առճակատման գնալու ո՛չ ռեսուրս ունեն, ո՛չ էլ ցանկություն: Իսկ դեմքը փրկելու հարցում, կարծում եմ, կարող են այլևս չմտահոգվել, քանի որ այն կորցրել են անդառնալիորեն։ Մնացածը մանկական խաղ է, որը մեծերի համար դարձել է առնվազն անհետաքրքիր,–ընդգծել է նա:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը