Լրահոս

18.06.2011 13:31


Լյուդմիլա Սարգսյանը Սպասում է Սերժ Սարգսյանի նոր պատասխանին

Լյուդմիլա Սարգսյանը Սպասում է Սերժ Սարգսյանի նոր պատասխանին

Սերժ Սարգսյանի պատասխանն առանձնապես գոհացուցիչ չէ, քանի որ շատ անորոշ է։ Չի կոնկրետացվում, թե ինքն իրոք պատվիրակություն ստեղծո՞ւմ է, թե՞ ոչ։ Ինքը հուշումներ է անում, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ ում հետ կարելի է բանակցել ու փորձում է նույնացնել ՀԱԿ–ին մնացած ընդդիմադիր ուժերի հետ։ Կարծում եմ՝ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև երկխոսության հնարավորությունը ձևավորվել է շնորհիվ այն աշխատանքի, որ երեք տարի շարունակ դաշտում տարել է ՀԱԿ–ը, և որը Սերժ Սարգսյանն, իհարկե, փորձում է վերագրել իրեն,– «7օր»–ի հետ զրույցում գնահատելով Սերժ Սարգսյանի պատասխանը՝ ասել է ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Այդուհանդերձ, խնդիրը, նրա խոսքերով, դա չէ, քանի որ կարևորը երկխոսության կայացումն է։

Իհարկե մենք սպասում էինք Սերժ Սարգսյանի պատասխանին, բայց հստակ պատասխանին, որը դեռ չունենք։ Կարծում եմ՝ սա դեռ միջանկյալ պատասխան է. կլինի մեկ այլ հայտարարություն ևս, բայց ավելի ուշ,– ընդգծել է նա։

Լ. Սարգսյանը նաև նշել է, որ բոլոր որոշումներն այս երկրում այսօր կայացնում է Սերժ Սարգսյանը, հետևաբար այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը Կազանից հետո, ՀԱԿ–ը կընդունի որպես նրա պաշտոնական պատասխան, բայց միայն հստակեցված տեսքով։

Նրա կարծիքով Կազանից առաջ Սերժ Սարգսյանը լարվածությունը թուլացնելու խնդիր ունի, և մինչև այդ հանդիպումը նա որոշել է ակնարկներով խոսել ՀԱԿ–ի հետ։

Եթե Կազանից հետո հայտարարություն չլինի, մենք կանենք մեր հետևությունները։ Կարծում եմ՝ սա լավագույն հնարավորությունն է՝ երկրում ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և ժողովրդին բարեփոխումների հույս տալու, իսկ այդ հույսը պայմանավորված է նախ և առաջ արտահերթ ընտրություններով,– նշել է Լյուդմիլա Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը