Լրահոս

18.06.2011 13:32


Հանրապետական պատգամավորը չի ցանկացել մեկնաբանել նախագահի հայտարարությունը

Հանրապետական պատգամավորը չի ցանկացել մեկնաբանել նախագահի հայտարարությունը

Այսօր լրագրողների հետ է հանդիպել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։

Նա չի ցանկացել մեկնաբանել Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը՝ նշելով.

«Նախագահի պատասխանը բավական կառուցողական է երկխոսությունը շարունակելու համար։ Նրա հայտարարությունները չեմ մեկնաբանի, քանի որ այնտեղ ամեն ինչ հստակ ասված է»,–ասել է բանախոսը։

Հ. Հարությունյանի խոսքերով՝ երկխոսությունը շարունակվում է, սակայն ինքը տեղյակ չէ, թե ՀԱԿ–ի և իշխանության միջև արդյոք պայմանավորվածություն կա՞։

Անդրադառնալով ՀԱԿ–ի կողմից կազմված պատվիրակությանը՝ հանրապետական պատգամավորը նշել է. «Ես ՀԱԿ–ի առաջարկած ձևաչափը չեմ ընդունում։ Երկխոսություն պատվիրակությունների մակարդակով չկա։ Շփումներ կան, և դրանք երկխոսություն են,–ապա ավելացրել է,–մենք մտածում ենք մեր երկրի դեմ կանգնած մարտահրավերների դեմ պայքարելու մասին, ՀԱԿ–ի պատվիրակությունն այդ ի՞նչ իմաստուններից է կազմված, որ այդ բոլոր հարցերի պատասխանները գիտի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը