Վահան Հովհաննիսյան. «Ոնց ուզում են՝ թող երկխոսեն…»
–Սերժ Սարգսյանի պատասխանը կարելի է ընկալել որպես այո՛ և որպես ո՛չ, սակայն ես չեմ ուզում հուշել ՀԱԿ–ին, թե նրանք այդ պատասխանի մեջ ինչ պետք է տեսնեն,– Սերժ Սարգսյանի՝ ՀԱԿ–ին ուղղված պատասխանին անդրադառնալով՝ «7օր»–ին ասել է Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով՝ ՀԱԿ–ն ու իշխանությունը երկխոսում են, բայց ավելի շատ մտահոգված են՝ այդ երկխոսության մասին ով ինչ է մտածում, ինչ են մտածում ՀՅԴ–ն, «Ժառանգությունը», արտասահմանը և այլն։ Այդ իսկ պատճառով Վահան Հովհաննիսյանը մեկնաբանություններից զերծ է մնում.
–Ոնց ուզում են՝ թող երկխոսեն, գնան ու կատարեն իրենց համապատասխան քայլերը,– ասել է Վ. Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ հարցը երկու կողմ ունի, և այդ հնարավոր բանակցությունները կամ երկխոսությունը պետք է դիտվեն երկու հարթության վրա.
–Մեկը բովանդակությունն է, որը հստակ չէ, քանի որ մի կողմն ասում է հրաժարականի, մյուսը՝ երկրի զարգացման ուղղությունների մշակման շուրջ։ Մյուս հարցը ձևն է, այսինքն՝ ինչպես է դա արվում, որը նույնպես հասկանալի չէ։ Դրա համար այս փուլում զերծ ենք մնում մեկնաբանություններից։

7or.am