«7օր»–ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀԱԿ–ի հետ երկխոսության առնչությամբ ասված այն միտքը, որ, որքանէլբարդ, երբեմննաևկոշտբանավեճերով, քաղաքականկոալիցիանկարողացելէհանունՀայաստանիզարգացմանդրականորենհամագործակցելխորհրդարանականընդդիմության՝ՀայՀեղափոխականԴաշնակցությանև «Ժառանգություն» կուսակցությանհետ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՍտեփանՍաֆարյանը նշել է, որ եթե Սերժ Սարգսյանը կարծում է, որ երկխոսությունը խորհրդարանական ընդդիմության հետ կայացել է, ապա իրենք այդ կարծիքին չեն։
–Եթեայդպեսլիներ, ապա «Ժառանգությունը» փետրվարի 27–ինչէրլքինիստերիդահլիճը։ Իհարկե կարող ենք շատ փոքրիկ դրվագներ հիշել, երբ «Ժառանգության» ինչ–որ առաջարկ հաշվի առնված լինի, կամ ինչ–որ խնդրով հնարավոր եղած լինի փոխադարձ պայմանավորվածության գալ, բայց խոսել, որՀայաստանումերկխոսությանինստիտուտըկայացելէ, ես, ճիշտնասած, կարծումեմ՝չափազանցությունէ,–ասել է նա։
Ստեփան Սաֆարյանն ընդհանուր առմամբ չի ցանկացել մեկնաբանել նախագահի ողջ արձագանքը՝ նշելով, թե չի ցանկանում, որ հետո դա գնահատեն՝ իբր իրենք նախանձում են, բայց, այնուամենայնիվ, նշել է, որ այս գործընթացն այնքան անլուրջ է դարձել, որ կարծում է՝ բոլորն էլ պետք է սթափվեն։
–Համենայնդեպս, ՍերժՍարգսյանըհասկացրելէ, որպատվիրակություններովչենբանակցի։Կարճկարելիէնրաասածնայսպեսբնութագրել՝այո՛երկխոսությանը, բայցո՛չպատվիրակություններին։ԹեինչպիսինկլինիՀԱԿ–իվերաբերմունքը, իրենքենասել, որպետքէմտածենևկողմնորոշվեն,–ասել է նա։
Երկխոսության գործընթացն անլուրջ է դարձել
«7օր»–ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀԱԿ–ի հետ երկխոսության առնչությամբ ասված այն միտքը, որ, որքան էլ բարդ, երբեմն նաև կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն Հայաստանի զարգացման դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության և «Ժառանգություն» կուսակցության հետ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ եթե Սերժ Սարգսյանը կարծում է, որ երկխոսությունը խորհրդարանական ընդդիմության հետ կայացել է, ապա իրենք այդ կարծիքին չեն։
–Եթե այդպես լիներ, ապա «Ժառանգությունը» փետրվարի 27–ին չէր լքի նիստերի դահլիճը։ Իհարկե կարող ենք շատ փոքրիկ դրվագներ հիշել, երբ «Ժառանգության» ինչ–որ առաջարկ հաշվի առնված լինի, կամ ինչ–որ խնդրով հնարավոր եղած լինի փոխադարձ պայմանավորվածության գալ, բայց խոսել, որ Հայաստանում երկխոսության ինստիտուտը կայացել է, ես, ճիշտն ասած, կարծում եմ՝ չափազանցություն է,–ասել է նա։
Ստեփան Սաֆարյանն ընդհանուր առմամբ չի ցանկացել մեկնաբանել նախագահի ողջ արձագանքը՝ նշելով, թե չի ցանկանում, որ հետո դա գնահատեն՝ իբր իրենք նախանձում են, բայց, այնուամենայնիվ, նշել է, որ այս գործընթացն այնքան անլուրջ է դարձել, որ կարծում է՝ բոլորն էլ պետք է սթափվեն։
–Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ պատվիրակություններով չեն բանակցի։ Կարճ կարելի է նրա ասածն այսպես բնութագրել՝ այո՛ երկխոսությանը, բայց ո՛չ պատվիրակություններին։ Թե ինչպիսին կլինի ՀԱԿ–ի վերաբերմունքը, իրենք են ասել, որ պետք է մտածեն և կողմնորոշվեն,–ասել է նա։
7or.am
7or.am