Մասնագետների խոսքերով` Ադրբեջանի իշխանությունները խիստ թերագնահատում են երկրում տարածված թմրամոլության մակարդակը եւ անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրում իրադրությունը փոխելու համար:
Թմրամոլության հետ կապված գլխավոր խնդիրը Աֆղանստանից ներկրվող հերոինն է: Ռուսաստան եւ այլ եվրոպական երկրներ տանող մաքսանենգային ճանապարհներից մեկն անցնում է Ադրբեջանի տարածքով, եւ ինչպես բնորոշ է «տարանցիկ երկրներին», թմրամիջոցների հասանելիության հետեւանքով, այստեղ թմրամոլության մակարդակի աճ է գրանցվել:
«Թմրամոլության խնդիրը սկսեց մեծ մասշտաբներ ձեռքբերել Խորհրդային Միության փլուզումից հետո: Այն ավելի լայն տարածում գտավ անկախության հաստատումից հետո, երբ սահմաններն այլեւս նախկին խստությամբ չէին վերահսկվում», - նշում է Ադրբեջանի նախկին գլխավոր նարկոլոգ, ներկայում Պետական հակաթմրանյութային հանձնաժողովի անդամ Արազ Ալիքյուլիեւը:
Թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Ալի Հասանովի խոսքերով` 8 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում ընդամենը 25 հազար թմրամոլ կա:
Սակայն մասնագետները պնդում են, որ թմրամոլների իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է:
«Պաշտոնական վիճակագրությունը ներառում է միայն նրանց, ովքեր բուժվել են նարկոլոգիական դիսպանսերներում կամ հարկադիր վերականգնողական բուժում են ստացել: Սակայն կան բազմաթիվ թմրամոլներ, ովքեր ընդհանրապես բուժում չեն ստանում կամ ոչ պաշտոնապես են բուժվում», - նշում է Ադրբեջանի Հանրապետական Նարկոլոգիական դիսպանսերի բաժանմունքներից մեկի ղեկավար Աֆեթ Մամեդովան:
«Ընդունված միջազգային պրակտիկայի համաձայն` թմրամոլության մակարդակի առավել իրատեսական պատկեր ստանալու համար անհրաժեշտ է պաշտոնական վիճակագրության տվյալները բազմապատկել 10 անգամ: Ստացվում է, որ Ադրբեջանում թմրամոլների թիվը հասնում է 250 հազարի»:
Պաշտոնական վիճակագրությունը զանազան ապօրինի թմրամիջոցների տարատեսակների վերաբերյալ տվյալներ չի տրամադրում, սակայն փորձագետների խոսքերով` երկրում եւ, հատկապես, երիտասարդության շրջանում վտանգավոր տարածում է ստացել հերոին տեսակի թմրադեղն օգտագործողերի թիվը:
Բաքվի գլխավոր նարկոլոգ Լյուդմիլա Ջաֆարովան ասում է, որ «մեկ տասնամյակ առաջ հերոին օգտագործում էին հիմնականում քառասունն անց մարդիկ, մինչդեռ այժմ այս թմրամիջոցն օգտագործում են 18-20 տարեկան երիտասարդները… Ժամանակին հերոինը հասանելի էր միայն հարուստ մարդկանց, սակայն այսօր թմրանյութերի գներն այնքան ցածր են, որ դրանք հասանելի են բոլորին»:
Ջաֆարովան նշում է, որ թմրամոլների մեջ երեխաներ էլ են հանդիպում:
«Վերջերս ծնողները սկսել են բերել 13-14 տարեկան դպրոցականների, ովքեր մի քանի անգամ մարիխուանա են փորձել», - ասում է նա:
Բժիշկը պատմում է, որ Ադրբեջանում փոքր թիվ են կազմում թմրամոլների համար նախատեսված վերականգնողական կենտրոնները, իսկ երկարաժամկետ բուժումն ընդհանրապես անհասանելի է: Ներկայում թմրամոլների թունազերծման շրջանը տեւում է 21 օր, սակայն Ջաֆարովան պնդում է, որ նրանց անհրաժեշտ է 6-ամսյա հոգեբանական աջակցություն, ինչի շնորհիվ բուժման արդյունավետությունը կբարձրանա ավելի քան 50 տոկոսով:
Հերոին օգտագործող Արիֆը պատմում է, որ կարճատեւ բուժման արդյունքում թմրամոլությունը միշտ վերադառնում է:
«Երկու անգամ բուժվել եմ Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերում, եւ յուրաքանչյուր 21-օրյա բուժման շրջանի համար 1000 դոլար եմ վճարել: Սակայն երկու անգամ էլ, բուժումից դեռ մեկ ամիս չանցած, վերադառնում էի թմրամիջոցներ օգտագործելուն, որովհետեւ երբ մարմինն այլեւս թմրանյութերի պահանջ չի զգում, ապա ուղեղը, միեւնույն է, պահանջում է: Թմրամոլությունը վերջնականապես թողնելու համար կամ ահռելի կամքի ուժ է պետք ունենալ կամ անհրաժեշտ է օգնություն ստանալ: Որպես կանոն, ինձ նման թմրամոլները երկուսից էլ զուրկ են լինում», - ասում է նա:
Մասնագետների խոսքերով` հերոին օգտագործող թմրամոլների բուժումը ժամանակ է պահանջում, իսկ Ջաֆարովան կարծում է, որ անհրաժեշտ է պետական նոր վերականգնողական կենտրոն հիմնել, որտեղ բուժվող թմրամոլներին համապատասխան աջակցություն կտրամադրվի առավել երկարաժամկետ կտրվածքով կայուն առողջական վիճակ ապահովելու համար:
«Բավական չէ միայն օրգանիզմը թմրանյութերից մաքրելը: Վերականգնման հիմքը հոգեբանական աջակցությունն է, որպեսզի այս մարդիկ կարողանան վերադառնալ ակտիվ, աշխատանքային գործունեության: Ընտանեկան հոգեթերապիան նույնպես կարեւոր է», - ասում է նա:
Մամեդովան իր հերթին նշում է, որ եթե կառավարությունն իսկապես թմրամոլների համար վերականգնողական կենտրոններ կառուցելու մտադրություն ունենա, ապա այստեղ աշխատող հոգեբույժների եւ մասնագետների նախապատրաստման համար երկար ժամանակ չի պահանջվի:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի առողջապահության նախարարությունը նման վերականգնողական կենտրոն հիմնելու մտադրություն չունի: Պետական հակաթմրանյութային հանձնաժողովի անդամ Արազ Ալիքյուլիեւը պնդում է, որ կառավարությունը պարզապես ի վիճակի չի լինի հոգալ այդ կենտրոնի կամ այնտեղ տրամադրվող բուժման համար անհրաժեշտ ծախսերը:
«Միջազգային պրակտիկայում թմրամոլության բուժումն ամսական կտրվածքով արժե 700-800 դոլար, իսկ բուժման ողջ շրջանը տեւում է մոտ 2 տարի: Արդյունքում` բուժման արժեքը կազմում է ավելի քան 16 հազար դոլար: Այս պահին պարզապես միջոցներ չկան նման վերականգնողական կենտրոն հիմնելու համար, որը ենթադրում է ոչ միայն կենտրոնի շինության կառուցումը, այլեւ` բուժանձնակազմի ընդլայնումը եւ մասնագետների որակավորման բարելավումը», - նշում է Ալիքյուլիեւը:
Ադրբեջան. թմրամոլության «թաքնված» խնդիրը

Այթեն Ֆերհադովան www.var.az կայքի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)