Հունիսի 1–ին ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը բանաձև է ընդունել, որն արգելում է խտրականությունը սեռական կողմնորոշման հիման վրա։
Այս մասին տեղեկացնում է «Associated Press»–ը` նշելով, որ նման փաստաթուղթ ընդունվել է պատմության մեջ առաջին անգամ։
Բանաձևը նախատեսում է ստեղել հատուկ մարմին, որը հետևելու է ամբողջ աշխարհում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։
Բացի այդ, ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որին հանձնարարվելու է ստուգել բոլոր երկրների օրենսդրությունները՝ այնտեղ սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման օրենքները բացառելու նպատակով։
Բանաձևի ընդունմանը, որը ներկայացրել է ՀԱՀ–ը, կողմ է քվեարկել խորհրդի 47 մասնակիցներից 23–ը։ Փաստաթուղթը պաշտպանող երկրների թվում էին ԱՄՆ–ը, ԵՄ երկրներն ու Բրազիլիան։ Բանաձևին դեմ են քվեարկել աֆրիկյան և մահմեդական երկրները։
ՄԱԿ–ը կպաշտպանի համասեռականներին