Քննարկվել է նախկին Շահումյանի անվան կոլտնտեսությանը պատկանած հողերի սեփականաշնորհման հարցը
Երևանի քաղաքապետարանում քննարկվել է նախկին Շահումյանի անվան կոլտնտեսությանը պատկանած հողերի սեփականաշնորհման խնդրի վերաբերյալ հարցը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կոլտնտեսային հողերի վարձակալ-շահառուները և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Խնդիրը կապված է դեռևս 2008թ. հայտարարված մրցույթի արդյունքում ,Դեֆանս հաուզինգ ինվեստե ՓԲ ընկերության կողմից ձեռք բերված հողատարածքին, որը նախկինում վարձակալության հիմունքով հանձնված էր հողօգտագործողներին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը տեղեկացրեց, որ մինչ հրավիրված քննարկումը, հարցը արդեն իսկ ուսումնասիրվել և համապատասխան որոշման նախագիծ է պատրաստվել , որը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Ըստ որոշման նախագծի, ,Դեֆանս հաուզինգ ինվեստե ՓԲԸ հողատարածքի սահմանների վերաճշգրտման արդյունքում հնարավորություն է ստեղծվում Երևան համայնքի սեփականությունը դարձող՝ նոր հատակագծից դուրս մնացած 17,5 հա հողատարածքը , ուղղակի վաճառքի ձևով կադաստրային արժեքով օտարել առանց իրավաբանական ձևակերպումների զբաղեցրած փաստացի հողօգտագործողներին:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն