Կարծիք

17.07.2021 15:05


Ո՞վ է սա, ի՞նչ իրավունք ունի անարգել ելումուտ անել ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերում

Ո՞վ է սա, ի՞նչ իրավունք ունի անարգել ելումուտ անել ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերում

Կարծես թե թշնամին պատրաստվում է Երասխի ուղղությամբ էլ ներխուժել ու դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Նախորդ անգամ նման գրառում այս երևույթը կատարել էր Վերին Շորժայի մարտական հենակետերի ծառայողների մարտական ոգու մասին։ Թշնամին մայիսի 12-ից Վերին Շորժայի ուղղությամբ ներխուժել է ՀՀ տարածք և մինչև օրս առանց խոչընդոտների գտնվում է այնտեղ և ժամանակ առ ժամանակ հրապարակում տեսանյութեր, թե ինչպես են նրանք հարձակվում հայ դիրքապահների վրա։

Երասխի ուղղությամբ ժամեր շարունակ կրակահերթեր են։

Ինչպես մայիսին, այսօր կրկին հնչեցնեմ հարցս.

֊Ո՞վ է սա։ Ի՞նչ իրավունք ունի նա անարգել ելումուտ անել ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերում։

Մարտական հերթապահության կանոնադրության համաձայն` մարտական հենակետ կարող է մուտք գործել համապատասխան հենակետում ծառայություն իրականացնող ստորաբաժանման հրամանատարության կողմից հատուկ թույլատվություն ունեցող անձը։

Հիմա սրան ո՞վ է թույլ տվել։ Զորամասի հրամանատա՞րը։

Կորպուսի հրամանատա՞րը։

ԶՈՒ ԳՇ պե՞տը։

Արեգ Բարսեղյանի Ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը