Հյուսիսայինում արևելյան ճենճահոտ է: Պակիստանցիների, թուրքերի, ատրպատականցի իրանցիների, տարբեր բարբառներով խոսող հայապատվաստ ադրբեջանցիների կողքին որպես օտարական քայլում եմ:
Քանի որ թուրքերեն լավ գիտեմ, հասկանում եմ՝ ինչ են խոսում:
Ճնշվում եմ:
Ու թվում է՝ ավելի ճնշիչ՝ մեկ էլ նոյեմբերի ինն էր:
Չէ, սեպտեմբերի 27-ը:
Չէ, հունիսի 21-ը:
Որը կուզեք:
Հանկարծ դիմացս մի տղա է:
Սիրուն: Սիմպածյագա:
արաբական էժան դուխիների ու եվրոպական սառը , բայց թանկ պարֆյումի միքս Ճենջահոտի ստվերում նվաստ քայլերս իզգոյի անամոթ համառությամբ առաջ բրթելով՝ ՝ նայեցի մի քիչ ներքև:
Երկու ոտքն էլ պրոթեզ:
Ինչ-որ Էրիկի՝ «ոչ ավել ոչ պակաս»՝ շրջիկ մուրացիկ նվագախմբի կլկլան դմփ-դմփոցի 6/8 անողոք հարվածի տակ հայտնված բանականությունս, որ պատվաստի նվաստացնող մեքենայի կողքերն ազգակից էր փնտրում, խեղճացավ:
Ես՝ չէ: Խեղճանալուց մի քիչ խեղճ եմ:
Չադրաների քարկապից կախ ընկած թելերից մի պահ եռաբլուրի դրոշների ձայնից եկավ:
Հա, չխեղճացա. բայց կյանքում առաջին անգամ զգացի ոտքերիս ավելորդությունը: Հա, ոտքերս ուղեղիս համար Ճնշիչ էին.
Ո՞նց եմ առավոտյան մարզասրահում թիթիզանալու դժվար ձեռքբերված մկաններովս:
Էդ տղային ասում եմ՝ մերսի, կներեք:
-Ինչի՞ համար,-կողքերը նայելով, շփոթված...
-Հեչ,-շպրտեցի արդեն մի քիչ նեղված:
-Կներեք, ինձ էլ թվաց՝ ձեր ոտքին եմ կանգնել. մարդիկ շատ են, քայլելու տեղ չկա, ես էլ... դե դեռ նոր եմ սովորում:
Նոր էր սովորում քայլել սիմպածյագան:
Ու ներողություն էր խնդրում, որ կարող է նեղություն պատճառել մեզ՝ երկոտանիներիս:
Հյուսիսայինում արևելյան ճենճահոտ է
Հյուսիսայինում արևելյան ճենճահոտ է: Պակիստանցիների, թուրքերի, ատրպատականցի իրանցիների, տարբեր բարբառներով խոսող հայապատվաստ ադրբեջանցիների կողքին որպես օտարական քայլում եմ:
Քանի որ թուրքերեն լավ գիտեմ, հասկանում եմ՝ ինչ են խոսում:
Ճնշվում եմ:
Ու թվում է՝ ավելի ճնշիչ՝ մեկ էլ նոյեմբերի ինն էր:
Չէ, սեպտեմբերի 27-ը:
Չէ, հունիսի 21-ը:
Որը կուզեք:
Հանկարծ դիմացս մի տղա է:
Սիրուն: Սիմպածյագա:
արաբական էժան դուխիների ու եվրոպական սառը , բայց թանկ պարֆյումի միքս Ճենջահոտի ստվերում նվաստ քայլերս իզգոյի անամոթ համառությամբ առաջ բրթելով՝ ՝ նայեցի մի քիչ ներքև:
Երկու ոտքն էլ պրոթեզ:
Ինչ-որ Էրիկի՝ «ոչ ավել ոչ պակաս»՝ շրջիկ մուրացիկ նվագախմբի կլկլան դմփ-դմփոցի 6/8 անողոք հարվածի տակ հայտնված բանականությունս, որ պատվաստի նվաստացնող մեքենայի կողքերն ազգակից էր փնտրում, խեղճացավ:
Ես՝ չէ: Խեղճանալուց մի քիչ խեղճ եմ:
Էդ տղային ասում եմ՝ մերսի, կներեք:
-Ինչի՞ համար,-կողքերը նայելով, շփոթված...
-Հեչ,-շպրտեցի արդեն մի քիչ նեղված:
-Կներեք, ինձ էլ թվաց՝ ձեր ոտքին եմ կանգնել. մարդիկ շատ են, քայլելու տեղ չկա, ես էլ... դե դեռ նոր եմ սովորում:
Նոր էր սովորում քայլել սիմպածյագան:
Ու ներողություն էր խնդրում, որ կարող է նեղություն պատճառել մեզ՝ երկոտանիներիս:
Իսկ ես վաղը մարզվելու եմ գնալու:
Ճենջահոտը վկա:
Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից