Լրահոս

17.06.2011 17:41


Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 17-ին տեղի է ունեցել  ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Քննարկվել են 2011թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը:

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսևորում նույնքան պատրաստակամություն և վճռականություն:

Հանձնաժողովի անդամները նշել են, որ անհրաժեշտ է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել ադրբեջանական իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները սահմանափակելու իրողության վրա և բարձրացնել գերիներին ու անհայտ կորածներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների արդյունավետությունը:

Այս խորագրի վերջին նյութերը