Բահրեյնի թագավորի տղան ամուսնանում է Սաուդյան Արաբիայի թագավորի աղջկա հետ
Բահրեյնի էմիր, շեյխ Խալիդ բեն Համադ բին Իսա ալ–Խալիֆան ամուսնանում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ աս–Սաուդի աղջիներից մեկի հետ, ում անունը չի հրապարակվում։ Բահրեյնի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապագա ամուսիններն արդեն ստորագրել են ամուսնական պայմանագիրը։ Աբդալլա իբն Աբդել Ազիզ աս–Սաուդը 7 դուստր ունի՝ Ֆահդա, Ալիյա, Ադիլյա, Նուֆ, Սայֆա, Աբիր, Սառա։ Խալիդ բեն Համադ բին Իսա ալ–Խալիֆան Բահրեյնի թագավորի 5–րդ որդին է։ Համադ բին Իսա ալ–Խալիֆան էլ 7 տղա և 5 աղջիկ ունի։
Նման «ռազմավարական» ամուսնությունները բավական տարածված են Պարսից ծոցի երկրներում։ Թագավորական ամուսնության պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի զորքերը մտել են Բահրեյն և տեղի զինված ուժերին ու ոստիկանությանն օգնել, որ զսպեն զանգվածային անկարգությունները երկրի վարչակարգը փոխել պահանջող շիաների մասնակցությամբ։