«Abraham Online»–ը, հղում անելով «Ֆրանս Պրես»–ին, հայտնում է, որ Եմենի նախագահ Աբդուլահ Սալեհը, ով վիրավորվել էր ապստամբների հարձակման հետևանքով և բուժվելու համար գտնվում է Սաուդյան Արաբիայում, Եմեն չի վերադառնա։
«Եմենի նախագահ Սալեհը հայրենիք չի վերադառնա»,–ասել է աղբյուրը ու հավելել, թե դեռևս հայտնի չէ՝ որտե՞ղ է նա մնալու՝ Սաուդյան Արաբիայո՞ւմ, թե՞ մեկնելու է մեկ այլ երկիր։
Դեռևս անհայտ է, թե ում կողմից է ընդունվել Սալեհի՝ Եմեն չվերադառնալու որոշումը։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Եմենի նախագահ Աբդուլահ Սալեհն իր վրա մահափորձ իրականացնելու ժամանակ վնասվածքներ է ստացել ու բուժվելու նպատակով տեղափոխվել Էռ–Ռիադ քաղաք։
Եմենի ավելի քան 30 տարվա նախագահ Սալեհի հրաժարականը պահանջող հակակառավարական ցույցերը շարունակվում են փետրվարի սկզբներից։ Արևմտյան ԶԼՄ–ների տվյալներով՝ ժողովրդական հուզումների ամբողջ ընթացքում երկրում զոհվել է մի քանի հարյուր մարդ։
Աբդուլահ Սալեհն այլևս Եմեն չի վերադառնա